Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերգեյ Խաչատրյանի հերթական հեղինակավոր մրցանակը (տեսանյութ)

Սերգեյ Խաչատրյանի հերթական հեղինակավոր մրցանակը (տեսանյութ)
20.01.2014 | 11:21

Այս տարի Credit Suisse-ի (շվեյցարական ֆինանսական կոնգլոմերատ) Երիտասարդ արվեստագետների մրցանակը շնորհվել է մեր ժամանակների մեծագույն ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։ Հաղթողի անունը հայտնի է դարձել հունվարի 17-ին Վիեննայում։ Սերգեյ Խաչատրյանն արժանացել է 75 հազար շվեյցարական ֆրանկի։ Բացի դրամական պարգևից, Սերգեյը մենահամերգով հանդես է գալու նաև աշխարհի բոլոր ժամանակների լավագույն նվագախմբերից մեկի` Վիեննայի ֆիլհարմոնիկի հետ: Համերգը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 13-ին` վենեսուելացի դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ։
28-ամյա Սերգեյ Խաչատրյանը բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող է։ 2000թ.-ին Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան VIII միջազգային մրցույթում գրավել է 1-ին տեղը` դառնալով մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը: 2005-ին Բրյուսելում Եղիսաբեթ Թագուհու անվան մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին:
Սերգեյ Խաչատրյանը պատիվ ունի նվագելու 1740թ. Ջ. Գվարներիի ջութակը, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը:

Տեսանյութ

Sergey Khachatryan plays Komitas - Tsirani Tsar (Apricot Tree)
Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ